ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Եգիպտոսի վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ հասկանալի է»

Եգիպտոսի խորհրդարանի արաբական աշխարհի հարցերով զբաղվող հանձնաժողովը Սիրիայում և Իրաքում քրդերի դեմ Թուրքիայի գործողությունները համեմատել է Հայոց ցեղասպանության հետ։
Sputnik
Անդրանիկ Իսպիրյան

Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը  Եգիպտոսի վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ հասկանալի է համարում, որովհետև Թուրքիան Եգիպտոսի իշխանության հակառակորդներին օգտագործում էր հենց Եգիպտոսի դեմ։ Ի պատասխան Եգիպտոսը մի քանի անգամ նույնիսկ օգտագործել է Հայոց ցեղասպանության խաղաթուղթը։

Անդրադառնալով Թուրքիայի ԵՄ մտնելու բանակցություններին` Բոզոյանն ընդգծեց, որ դե ֆակտո այդ բանակցությունները դադարեցված են։ «Եվրոպան պատրաստ չէ Թուրքիային տեսնել Եվրոմիության լիարժեք անդամ։ Թուրքիայում էլ են դա հասկանում»,–նշում է քաղաքագետը։

Բոզոյանը հիշեցնում է նաև, որ Թուրքիայի հարաբերությունները լավ չեն նաև արաբական աշխարհի հետ։ Սրա համար մի շարք սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներ։