Սյունիքի տներից մեկի այգում արկ է հայտնաբերվել

Փրկարարները սահմանազատել են այգու տարածքը և սպասում են սակրավորներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Մարտի 26-ին, ժամը 09:41-ին Փրկարար ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի այգում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այգում հայտնաբերվել է հակատանկային մեկ արկ:

Փրկարարները սահմանազատել են այգու տարածքը: Ոստիկանության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն՝ մինչ սակրավորների մոտենալը: