ՌԱԴԻՈ

Հայրապետյան. «ՀՀ առևտրի կենտրոններում հակահրդեհային իրավիճակը վատ չէ, բայց շատ լավ էլ չէ»

Կեմերովոյի առևտրի կենտրոնի ողբերգությունից ի՞նչ դասեր կքաղի Հայաստանը, և որքանով է հայաստանցին ապահովագրված նույն իրավիճակում հայտնվելուց։ Sputnik Արմենիան զրուցել է մասնագետի հետ։
Sputnik
Սերգեյ Հայրապետյան

2018թ-ից սկսած` ԱԻՆ-ը հրդեհատեխնիկական հետազոտություններ է անցկացնում մարդաշատ օբյեկտներում` առևտրային կենտրոններում, հիվանդանոցներում, մշակութային օբյեկտներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը։

«Հակահրդեհային իրավիճակն այդ կարգի օբյեկտներում վատ չէ, բայց դա չի նշանակում, թե շատ լավ է։ Համենայն դեպս, կատարյալ վիճակ ոչ մեկի մոտ չկա»,- կատարած հետազոտությունների արդյունքները ներկայացնելով` ասաց պաշտոնյան։

Կեմերովոյի ողբերգական դեպքը, ԱԻՆ ներկայացուցչի խոսքով, նման օբյեկտներում ստուգայցեր անցկացնելու խթան հանդիսացավ։ Անհրաժեշտության դեպքում խնդրահարույց տարածքների աշխատանքը ժամանակավորապես կդադարեցվի մինչ թերությունների վերացումը։