ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Եգիպտոսն ուզում է իր երբեմնի դիրքը վերգտնել»

Եգիպտոսի խորհրդարանը Թուրքիայի գործողությունները համեմատել է Հայոց ցեղասպանության հետ։ Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում է վերլուծել է այդ հայտարարության պատճառն ու հետևանքները։
Sputnik
Սարգիս Գրիգորյան

Ըստ արաբագետի` իրողությունն այն է, որ Եգիպտոսն էլ, Սաուդյան Արաբիան էլ շատ լավ հասկանում են, որ Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում չի բխում նրանց շահերից։ Եվ այն ամուր կամ ազդեցիկ դիրքերը, որ երբևէ ունեցել են այս տարածաշրջանում, կարծես ստվերվում է Թուրքիայի ակտիվությամբ։ Հետևաբար Եգիպտոսն էլ, Սաուդյան Արաբիան էլ, Պարսից ծոցի որոշ պետություններ ևս, իհարկե, փորձում են իրենց երբեմնի դիրքերը վերգտնել։

«Այդ երկրները փորձում են ցույց տալ, որ իրենք ևս Մերձավոր Արևելքում կան և իրենց հետ ևս պետք է հաշվի նստել»,- ասաց Գրիգորյանը։

Արաբագետը չբացառեց, որ որոշ ժամանակ անց Եգիպտոսը, որը մուսուլմանական աշխարհում առաջատար երկրներից մեկն է եղել, իր ներքին և արտաքին խնդիրները լուծելուց հետո, հնարավոր է` հայտարարություններից բացի, ավելի ակտիվ գործողությունների դիմի։