Կեմերովոյում բռնկված հրդեհի պատճառով ավելի քան 50 մարդ է զոհվել. ԶԼՄ

Ապշեցուցիչ տվյալներ են հայտնվել Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների թվի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը ժամ առ ժամ աճում է։

«48 մարդ զոհվել է։ Բարեկամների դիմումների համաձայն` 16 անհետ կորածների դեռ չեն գտել», – ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

Mash տելեգրամ ալիքի տվյալների համաձայն` 70 մարդու մտերիմները փորձում են որևէ տեղեկություն գտնել բարեկամների և ընկերների մասին։

Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքները` հինգ զոհ, 17 անհետ կորած

Հրշեջներն ու ԱԻՆ աշխատակիցները փնտրում են մարդկանց դիերը փլատակների տակ։ Դեպքի վայրում շարունակում են հրդեհի առանձին օջախներ մնալ։

Mash տելեգրամ ալիքի փոխանցմամբ` տարածքի մաքրման աշխատանքները շարունակվում են, փլատակների տակ կարող են մնացած լինել կինոթատրոնում եղած մարդիկ։ Պորտալի վերջին տվյալներով` հայտնաբերվել է ևս 14 մարդու դի։ Այդպիսով` հրդեհի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 51 մարդ։

«Առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հիմնական վկան` Եվգենի անունով անիմատորն է։ Հարցաքննության ժամանակ նա ասել է, որ դեռահասների է տեսնել, որոնք, իբրև թե խաղասենյակում այրել են պորոլոնը։ Մեկ այլ վարկածի համաձայն` հրդեհի պատճառ կարող են լինել մանկական տոնի ժամանակ վառած մոմերը», – գրված է հաղորդագրության մեջ։

Նախօրեին Կեմերովայի առևտրային կենտրոնում հրդեհ էր բռնկվել։ Զոհերի մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ հրդեհը բռնկել է առևտրի կենտրոնի այն հատվածում, որտեղ գտնվում էր կինոթատրոնն ու մանկական խաղահրապարակը։ Կիրակի առևտրի կենտրոնում մի քանի անգամ ավելի մարդ կար, քան սովորական օրերին։