ՌԱԴԻՈ

Նահապետյան. «Առաջարկ եղավ միասեռականության քարոզչության արգելքի մասին նախագիծ ստեղծել»

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը Արմենիա Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում պատմեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մատենադարանում տեղի ունեցած «Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ» խորագրով միջազգային երրորդ համաժողովի մասին։
Sputnik

Հայկ Նահապետյան
«Համաժողովի մասնակիցները շեշտը դրեցին հիմնականում արևմտյան պետությունների կողմից քրիստոնեական արժեհամակարգին անհարիր նորմերի իրավական դաշտում ամրագրման և այդ նորմերի քարոզչության իրականացման վրա` առաջարկելով պայքարել դրանց դեմ»,- ասաց Նահապետյանը։

Ըստ նրա` համաժողովի ժամանակ առաջարկ է հնչել միասեռականության քարոզչության արգելքի վերաբերյալ օրենքի նախագիծ ստեղծել և հանրային լայն շրջանակներում քննարկման նյութ դարձնել` հենվելով այն գաղափարի վրա, որ ավանդական ընտանեկան ու հոգևոր արժեհամակարգը Հայաստանում և Ռուսաստանում ապրող քրիստոնյա ժողովուրդների զարգացման կարևորագույն հենասյուներից է։