Իլհամ Ալիևի հայտարարությունը ոչ մի քննադատության չի դիմանում. Զատուլին

Խորհրդարանականը կարծում է, որ Ադրբեջանի նախագահը թուլացրել է իր դիրքերը միջազգային ասպարեզում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը ոչ մի քննադատության չի դիմում թե՛ պատմական, թե՛ քաղաքական տեսանկյունից։ Այդ մասին երկուշաբթի Հայաստանի խորհրդարանում հայտարարեց Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Տոնոյան. «Ալիևի հայտարարությունները ծիծաղելի են անգամ սեփական հասարակության համար»

Պատգամավորը մեկնաբանեց Ալիևի վերջին հայտարարությունը, ըստ որի` Հայաստանն Ադրբեջանի «պատմական տարածքն» է։

Զատուլինի կարծիքով` Ադրբեջանի նախագահը թուլացրել է իր դիրքերը միջազգային ասպարեզում` ելույթ ունենալով նման հայտարարությամբ։ Ռուս պատգամավորը ենթադրեց, որ Ալիևի արտահայտությունը կարող էր նախատեսված լինել ներքին լսարանի համար` հաշվի առնելով գալիք նախագահական ընտրությունները։ Բայց, ինչպես նշեց խորհրդարանականը, այն ոչ մի քննադատության չի դիմանում ո՛չ պատմական, ոչ՛ քաղաքական տեսանկյունից։

«Դե, ուղղակի պարզ չէ, թե ինչպես կարող է ինչ-որ մեկը լուրջ վերաբերվել այդ հայտարարություններին… Պարոն Ալիևը Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտ է։ Մեզ մոտ այդ ինստիտուտն առանձնացել է ՄՊՀ-ի պատմական ֆակուլտետից, որը ես եմ ավարտել։ Հավանաբար այդ ժամանակ ոչ բոլոր գիտելիքներն են փոխանցվել նրանց և կրթության ոչ բոլոր հարցերն են լուծվել», — առանց հեգնանքը թաքցնելու` ավելացրեց Զատուլինը։

Ադրբեջանի նախագահը մարտի 19-ին Նովրուզի առթիվ ժողովրդական տոնակատարության ժամանակ հայտարարել է, որ ներկա Հայաստանն Ադրբեջանի պատմական տարածք է։

Ալիևն առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է անում։ Փետրվարի 8-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության VI համագումարում նա հայտարարել էր, որ «Էրիվանը Ադրբեջանի պատմական հողն է, և ադրբեջանցիները պետք է վերադարձնեն այն»։ Նա նաև նշել էր, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային բոլոր նախագծերից, և այդ մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան, քանի դեռ չեն ազատագրվել «ադրբեջանական հողերը»։

Զատուլինը համոզված է, որ նախագահի այդօրինակ հայտարարությունը թերի ուսում ունենալու մասին է վկայում։