Հայերից մեկն էլ մահացավ. Վորոնեժի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքները

Եվս մեկը վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը բարդացել է թոքաբորբի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հայաստանից Ռուսաստան մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ուղևորներից մեկը մահացավ հիվանդանոցում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վորոնեժի աղետների բժշկության կլինիկական կենտրոնի գլխավոր բժիշկ Գենադի Բալաբաևը։

Այսպիսով, ողբերգության զոհերի թիվը հասավ երեքի։

Այս պահին չորս տուժածներն անցել են ամբուլատոր բուժման։ Մեկ այլ տուժածի, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ուղղաթիռով տեղափոխել են Վորոնեժի №10 շտապ բժշկական օգնության հիվանդանոց։

«Հիվանդը, որին ուրբաթ տեղափոխել են №10 շտապ բժշկական օգնության հիվանդանոց, ցավոք, երեկ մահացավ։ Տուժածներից չորսը Պավլոսկում են, մեկը վերակենդանացման բաժանմունքում է, երեքը` վնասվածքաբանության», — ասել է Բալաբաևը։

Նրա խոսքով` վերակենդանացման բաժանմունքում գտնվողի վիճակը ծանրացել է թոքաբորբի պատճառով։

Հիշեցնենք, որ մարտի 20-ի առավոտյան Մոսկվայի ժամանակով մոտ ժամը 08։30-ին Վորոնեժի մարզի Պավլովյան շրջանում` Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին, բախվել են Հայաստանից Ռուսաստան մեկնող ավտոբուսն ու բեռնատարը։ Զոհվել են ավտոբուսի ուղևորներից մեկը և բեռնատարի վարորդը։ Նախնական վարկածով` ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել ղեկը, դուրս է եկել հանդիպակաց ճամփուղի և բախվել բեռնատարին։

Ավտոբուսում 50 ուղևոր է եղել և երկու վարորդ։ Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։

Видео Последствия аварии с грузовиком и пассажирским автобусом в Воронежской области