Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել, առայժմ հայտնի չէ` վիրավորներ կան, թե ոչ

Ոստիկանները փորձում են պարզել` կրակոցի հետևանքով հիվանդանոցներում վիրավորներ կան, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի կենտրոնում` Չարենցի փողոցի հարևանությամբ կրակոցներ են հնչել։ Այդ մասին ահազանգել են ոստիկանության կենտրոնական բաժին:

Երևանում կրակոց է հնչել. 57 տարեկան քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, դեպքի վայր ժամանած ոստիկանները Չարենցի փողոցի թիվ 167 տան մոտ կրակված պարկուճ են հայտնաբերել:

Դեռ հայտնի չէ` թե ինչ միջադեպ է եղել նշված հասցեում, տուժողներ եղել են, թե ոչ։ Այս պահին ոստիկանության օպերատիվ խմբերը պարզում են՝ կրակոցի հետևանքով հիվանդանոցներում վիրավորներ կան, թե ոչ:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և վիճաբանության մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: