Ձողերը՝ Վարդայի կյանքում. պարուհին հիացրել ու զարմացրել է իր երկրպագուներին

Մեկ օրում 2 տարբեր ձողի կիրառում՝ աերոխողովակով թռիչք և ձողի միջոցով էրոտիկ պար՝ Վարդայից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Մեր հայրենակցուհին՝ պարուհի, երգչուհի, հաղորդավարուհի Վարդան (Վարդաուշ Մարտիրոսյանը), այսօր լարվածության մեջ է պահել Instagram-ի իր հետևորդներին: Աղջիկը միանգամից երկու հետաքրքիր տեսանյութ է հրապարկել, որտեղ էքստրեմալ քայլերի է դիմել և արդարացրել ինքն իրեն:

Երկու տարբեր խողովակների կիրառում՝ մեկ օրում: Առաջինում նա թռչում է աերոխողովակով: Տեսանյութի տակ Վարդան գրել է իր տպավորությւոնների մասին:

«Ամենադժվարն ինձ համար այն էր, որ չպետք է ժպտայի: Ես օդում պտտվում է նրբերշիկի նման և իմ սպորտային պատրաստվածությունն ավելի շատ խանգարում էր, քան օգնում: Անընդհատ պայքարում էի օդի ալիքի դեմ, իսկ հետո կարծես՝ մարզասրահից նոր վերադարձած լինեի: Առաջին անգամվա համար 15 րոպեն շատ է»: Ապա աղջիկը խորհուրդ է տվել թռչել ցանկացողներին. «Անպայման մազերը կոսով հավաքել: Թարթիչները ներկել միայն ջրակայուն ներկով և թռիչքի ժամանակ մոռացեք, որ դուք պետք է սեքսուալ լինեք: Հրաշալի էր աերոխողովակով թռչելը: Շնորհակալություն իմ գործընկերներին՝ նման հնարավորություն ընձեռելու համար»:

 

Հիացական մեկնաբանություններն ու հավանումները չեն ուշացել:

Դրանից մի քանի ժամ անց Վարդան Instagram-ի իր բաժանորդներին հիացրել է ձողի վրա էրոպիկ պարային շարժումներ անելով: Նա նկարահանել է իր պարի փորձն, ապա այն մակագրել. «Մի ձողից՝ մյուսին: Ամեն դեպքում, տարբերությունն ահռելի է: Աերոխողովակից հետո, ամբողջ մարմինս ցավում է, բայց փորձը ոչ ոք չի հետաձգել, պատրաստվում ենք ելույթի»:

 

Օգտատերերը չեն թաքցրել նրա վարպետության հանդեպ իրենց հիացմունքը:

Վարդան ծնվել է 1985թ.-ի մարտի 3-ին բազմանդամ ընտանիքում։ Նա 2 բարձրագույն կրթություն ունի` մասսայական միջոցառումների ռեժիսորի ու ֆիզկուլտուրայի ուսուցչի և մարզչի։ Կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է շատ տիտղոսներ և մրցանակներ շահել` ելույթ ունենալով «Սև հրեշտակ» բեմական անունով։