Քամին հեռացավ, տաք հոսանքներն են մոտենում. եղանակի կանխատեսում

Տանիքներ ավերած ու ծառեր տապալած ուժեղ քամին հեռացավ Հայաստանից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 28-ի երեկոյան, 29-30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը մարտի 27-29-ը կբարձրանա 4-5 աստիճանով: Քամին հարավարևմտյան 3-8մ/վրկ:

Երևան քաղաքում մարտի 28-ի երեկոյան, 29-30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Մարտի 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: