Անձի երկվություն. Չումակովը զարմացրել է բաժանորդներին Ավանես Բաղդասարյանի կերպարով

Ռուս երաժիշտ Ալեքսեյ Չումակովը բաժանորդներին ներկայացել է իր նոր կերպարով. այժմ նա Ավանես Բաղդասարյանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հայկական արմատներ ունեցող հայտնի ռուս երգիչ Ալեքսեյ Չումակովը Instagram–ի իր էջում ծիծաղելի տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում նա հանդես է գալիս մտացածին Ավանես Բաղդասարյան բեմական կերպարով։

«Լյոշա, հիանալի հեղինակ ես». Չումակովը գերել է երկրպագուներին իր նոր տաղանդով

«Այժմ Ավանեսն իր էջն ունի։ Նրա` «Թող Ավանեսը» շոուն այլևս նորմալ արտիստների տիրույթը չի աղտոտում։ Ում դուր է գալիս այս անառողջ տղամարդը` համեցեք», – Instagram–ի տեսանյութի տակ գրել է Չումակովը։

Չումակովը նաև առանձին էջ է բացել իր կերպարի համար և տեսաուղերձ պատրաստել։

«Ողջույն, Instagram–ներին։ Անունս Ավանես Բաղդասարյան է, նոր շոուս եմ ներկայացնում… Այդ պատճառով պատրաստ եմ լսել ձեր հարցերն ու պատասխանել դրանց շոուի շրջանակներում», – ասում է Չումակովը նոր կերպարում։

Նա նաև կոչ է արել բաժանորդագրվել Instagram–ի էջին։

11 ժամվա ընթացքում Չումակովի էջում տեսանյութը դիտել են ավելի քան 34 հազար անգամ, իսկ Ավանեսի էջում 9 ժամում ավելի քան հազար դիտում է եղել։

«Ինչ հիանալի տղամարդ է)))))))))», — գրել է elenazaharova66323–ը։

«Հայերեն երգեք շոուի հաջորդ թողարկման ժամանակ», – առաջարկել է liza_eremenko_123–ը։

 

Երգիչ, երաժիշտ, հեռուստահաղորդավար, գրող և նկարիչ Ալեքսեյ Չումակովը ծնվել է 1981 թվականին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։ Մորական կողմից արցախցի է։