Լուսադեմին կին վարորդը «փարվել» է Սպանդարյանի արձանին

Մեքենայի վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Մարտի 26-ի վաղ առավոտյան, 06:40-ի սահմաններում Երևանի բնակչուհի, 31-ամյա Մարգարիտա Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչապատ հատվածում և բախվել Գարեգին Նժդեհ հրապարակում տեղադրված Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։

Կին վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ավտոմեքենան քարշակով դուրս է բերվել վթարի վայրից ու տեղափոխվել հատուկ տարածք։