Ասուլիս. «Ինչո՞վ է պատրաստվում մեզ զարմացնել հրաշամանուկ Մերի Մուսինյանը»

Մարտի 26-ին, ժ. 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա երիտասարդ կատարող Մերի Մուսինյանի և նրա դասախոս Ծովինար Հովհաննիսյանի ասուլիսը:
Sputnik

Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան քանոնահար 11–ամյա Մերի Մուսինյանն արդեն Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մալթայում, Իսպանիայում և Ավստրիայում կայացած երաժշտական մրցույթների դափնեկիր է: Համերգներ է տվել աշխարհի բազմաթիվ քաղաքներում՝ Մայամիից մինչև Տոկիո, Կրասնոյարսկից մինչև Սեուլ: Նվագել է դուդուկահար Ջիվան Գասպարյանի, Ռուսաստանի նախագահական նվագախմբի հետ: Մասնակցել է «Լավագույնը» հեռուստաշոուին Մաքսիմ Գալկինի հետ:

Ի՞նչ անակնկալներ է պատրաստել Մերին հայ հանդիսատեսի համար:

Հավատարմագրում.

Հեռ.` +374(10)600-131, բջջ.` +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, "Իմպերիում պլազա" բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլ. հասցեով: