Վիգեն Հակոբյան
© Sputnik
«Սերժ Սարգսյանը խաղաքարտերը բացեց ապրիլի 9-ից առաջ, քանի որ այդ թեմայով արդեն լուրջ շահարկումներ կային։ Նա փորձում է ընդդիմադիր անպատրաստ զանգվածներին ժամանակից շուտ մղել հրապարակ, որպեսզի հետո արձանագրի այն արդյունքը, որն իրեն է ձեռնտու։ Ի վերջո ընդդիմադիր շարժումները կարող են և օգուտ բերել Սերժ Սարգսյանին, քանի որ շատ մեծ է հավանականությունը, որ զանգվածային շարժումների դրանք չեն վերածվի։ Այդ դեպքում իշխանությունը կունենա PR փաստարկ, որ, ըստ էության, ընդդիմության միայն մի մասն է ընդվզում Սերժ Սարգսյանի դեմ»,- ասաց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան- Կարեն Կարապետյան հարաբերություններին, քաղտեխնոլոգի համոզմամբ, դա լինելու է իշխանական տանդեմի գործունեության շարունակություն`բայց արդեն վարչապետ- առաջին փոխվարչապետ ձևաչափով։