Հայ աստղերը ձգտում են Վրաստան. ինչո՞վ են նրանք այնտեղ զբաղվում

Ինչու են աստղերը ձգտում դեպի Վրաստան, ինչն է նրանց այնտեղ հրապուրում։ Նազենին, Սոֆի Մխեյանը, Արամեն արդեն լուսանկարներ են հրապարկել Վրաստանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Այս օրերին Վրաստանը, մասնավորապես դրա մայրաքաղաք Թբիլիսին հրապուրիչ է դարձել հայկական էստրադայի որոշ աստղերի համար։

Որոշ ժամանակ առաջ Վրաստանի իր տանից Instagram սոցիալական էջում լուսանկարներ էր հրապարակել դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։ Նա լուսանկարում իր տան պատշգամբում էր, որտեղից գեղեցիկ թբիլիսյան տեսարան էր բացվում։

Ի դեպ, նկարներից մեկում նա երգիչ Արամեի հետ է, ով պատրաստվում է մայիսի 24-ին մենահամերգով ելույթ ունենալ Թբիլիսիի Կոնգրես հոլում։

Չի բացառվում, որ երգչուհին ևս Արամեի հետ բեմ ելնի և ուրախացնի Վրաստանում բնակվող իր երկպագուներին։ Առավել ևս իր հրապարակած նկարների մակագրություններում բաժանորդները նման ցանկություն են հայտնել։

Հայաստանհասարակություն