ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Ռիոյի օլիմպիադայի փոխչեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Instagram սոցիալական կայքում հրապարակել է մի լուսանկար, որում ինքն է` մոր հետ։
«29 տարի առաջ», — այսպես է Հարությունյանը մեկնաբանել իր լուսանկարը։ Այսպիսով հայ ըմբշամարտիկը հայտնել է երկրպագուներին, որ այսօր տոնում է իր 29-ամյակը։
Նորածին Միհրանի ու ապագա փոխչեմպիոնի գեղեցկուհի մոր հուզիչ լուսանկարը միանգամից գրավել է համացանցի օգտատերերին։ Բաժանոդները այնքան էին հավանել լուսանկարը, որ չորս ժամվա ընթացքում այն ավելի քան 6 հազար «հավանություն» է ստացել։
Շատերը շեշտել են Միհրանի մոր գեղեցկությունը։
«Գեղեցկուհի է մայրդ։ Շնորհավորում եմ տաղանդավոր որդու ծծնդյան առթիվ», — գրել է happy_weddinganna օգտատերը։
Հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշ, Ռիոյի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հիրավի ժողովրդական չեմպիոն դարձավ, երբ Ռիոյի օլիմպիադայում անարդար մրցավարության պատճառով զրկվեց ոսկե մեդալից։ Նշենք, որ այդ ժամանակ Միհրանը ելույթ էր ունենում ուսի վնասվածքով։