Կեմերովոյում այրվում է առևտրի տունը, կան զոհված երեխաներ

Ցանցում հրդեհից լուսանկարներ են հրապարկվել։ Օգտատերերը տեղեկացնում են, որ կրակը բռնկվել է առևտրի կենտրոնի չորրորդ հարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Կեմերովոյի Լենինի փողոցի հարևանությամբ գտնվող առևտրի կենտրոնում հրդեհ է։ Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տեղական վարչությունից։

«Ահազանգ ենք ստացել Կեմերովոյի Լենինի փողոցի հարևանությամբ գտնվող առևտրի տան չորրորդ հարկում երևացող ծխի մասին։ Դեպքի վայր են մեկնել ՌԴ ԱԻՆ-ի Կեմերովոյի շրջանի հրշեջ փրկարարական ջոկատները»,- նշված է հայտարարության մեջ։

Մարդկանց առևտրի կենտրոնից տարհանում են։ Տեղեկատվությունը դեպքի վայրից հստակեցվում է։

Սոցիալական կայքերում ականտեսներն արդեն հրդեհի լուսանկարներ են հրապարակել։ Օգտատերերը հայտնում են, որ կրակը բռնկվել է առևտրի կենտրոնի չորրորդ հարկում։

Ինչպես տեղեկացնում են ականատեսները, հրդեհը բռնկվել է շենքի այն հատվածում, որտեղ մանկական զվարճանքի կենտրոնն էր տեղակայված, և հնարավոր է շատ երեխաներ են եղել այդտեղ` հաշվի առնելով, որ այսօր կիրակի է` հանգստյան օր։ Որոշ տվյալների համաձայն, այդ հարկում գործող կինոթատրոնում հնարավոր է երեխաներ են մնացել։

«Հինգերորդ ալիքը» հայտնում է չորս երեխաների մահվան մասին։