Հայաստանն այնտեղ է, որտեղ մոտ են աստղերը. Կարեն Կարապետյանը գովազդում է երկիրը

Ռուսաստանաբնակ հայերը գովազդում են Հայաստանը։ Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Կարեն Կարապետյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանը գովազդող տեսահոլովակ է հրապարակել Facebook սոցիալական ցանցի իր էջում։ Տեսանյութը նաև գեղեցիկ խորագիր ունի. «Հայաստան. այնտեղ, որտեղ մոտ են աստղերը»։ Տեսահոլովակում նկարահանվել են Ռուսաստանում ապրող հայերը, որոնք հպարտությամբ նշում են Հայաստանի առավելությունները և ռուսներին, օտարներին խորհուրդ տալիս անպայման այցելել այդ հնագույն երկիրը և ամեն ինչ սեփական աչքերով տեսնել:

Ролик об Армении от Артура Джанибекяна