Իրեն նշանակված հոգեմետ դեղերն ընդունելու փոխարեն վաճառել է ուրիշներին

Մասիս քաղաքի բնակիչը ձերբակալվել է։ Նա իբրև իր համար դեղեր է գնել` բժշկի դեղատոմսով, այնուհետև զբաղվել է այդ դեղերի վաճառքով
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Արարատի մարզի ոստիկանները վերջերս ոստիկանության բաժին բերման են ենթարկելԵրևանի 46-ամյա բնակիչ Հայկ Պետրոսյանին, Մասիսի 49-ամյա բնակիչ Հակոբ Պողոսյանին և Այնթափ գյուղի բնակիչ 52-ամյա Հովհաննես Խաչատրյանին։

Ոստիկանները խուզարկությամբ երեքի մոտից հայտնաբերել են տարբեր քաշերով «Մեթադոզ-40» դեղահաբեր։

Հային մեղադրում են թմրանյութերի վաճառքի մեջ․ Դուբայում նրան մահապատիժ է սպառնում

Ոստիկանները պարզել են, որ հայտնաբերված դեղերը վաճառքի է հանել Հակոբ Պողոսյանը, ով դրանք ձեռք էր բերում մեթադոնային բուժման ծրագրով` իր առողջական խնդիրների համար։

Իսկ «Մեթադոզ-40»-ը հարգի է նաև թմրամոլների շրջանում, և չի բացառվում, որ Պողոսյանը դրանց վաճառքից մեծ շահութ է ստացել։

Իրեն նշանակված դեղամիջոցները վաճառելու համար Հակոբ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության համար։ Մեղադրյալը կալանավորված է։