Երիտասարդ բուժքույրը փորձել է նետվել Դավիթաշենի կամրջից, ինչն է նրան դրդել այդ քայլին

Երևանյան հիվանդանոցում աշխատող բուժքույրը որպես ինքնասպանության դրդապատճառ նշել է սոցիալական խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Մարտի 24-ին, ժամը 23:10-ի սահմաններում 34-ամյա Մանեն փորձել է նետվել Դավիթաշենի կամրջից։ Նա անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնացել է նետվել:

Ոստիիկանները կարողացել են բանակցությունների միջոցով կանխել կնոջ ինքնասպանության փորձը։ Նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Ըստ կայքում հրապարակված տեղեկության` կինն աշխատում է Երևանյան հիվանդանոցներից մեկում՝ որպես բուժքույր։ Նա այդ ծայրահեղ քայլին դիմել է սոցիալական խնդիրներից դրդված: Համենայն դեպս իր բացատրության մեջ կինն այդպես է նշել։