ՌԱԴԻՈ

Աբրոյան. «Դիմումում ներկայացված փաստերը վերաբերում են 6-7 պատմամշակութային հուշարձանի»

Sputnik Արմենիայի հետ զրույցում մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը մեկնաբանում է նախարարության պաշտոնատար անձանց կողմից հուշարձանների վերականգնման չկատարված կամ թերի կատարված աշխատանքների միջոցով բյուջեից 67 մլն դրամ յուրացնելու փաստը։
Sputnik

Արմեն Աբրոյան
«Թե ինչ հուշարձանների մասին է խոսքը և ովքեր են գումարը յուրացնողները, կպարզեն իրավապահ մարմինները` համապատասխան քննություն կատարելուց հետո։ Հիմա ես հիմքեր չունեմ որևէ մեկի անունը տալու համար։ Նախարարությունը հենց այդ նպատակով էլ դիմել է դատախազությանը`մեղավորներին պարզելու և պետական վնասը վերականգնելու համար»,- ասաց գործակալության պետը։

Աբրոյանը նաև տեղեկացրեց, որ դիմումում ներկայացված փաստերը վերաբերում են 2014-2016թթ.-ին վերանորոգված 6-7 պատմամշակութային հուշարձանի։ Այդ շինարարական աշխատանքներում, Աբրոյանի խոսքով, ներգրավված է եղել 5 շինարարական կազմակերպություն։ Դրանցից մեկն, ի դեպ, արդեն պետական բյուջե է վերադարձրել չարաշահած գումարը։