Սլավիկ Հայրապետյանը վերջից երկրորդ տեղը զբաղեցրեց Միլանի ԱԱ-ում․ տեսանյութ

Ինչ-որ մեկը կարող է Սլավիկ Հայրապետյանի 23-րդ տեղը ձախողում համարել, բայց հայ մարզիկի մասնակցությունն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում արդեն հաջողություն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Հայ գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը նախավերջին տեղն է զբաղեցրել Միլանի աշխարհի առաջնությունում՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով 23-րդ տեղը։ Նշենք, որ երիտասարդ գեղասահորդի համար մրցաշարի եզրափակիչ փուլ անցնելու փաստն արդեն կարելի է հաջողություն համարել։

Անցողիկ են եղել մինչև 24-րդ տեղերը, կարճ ծրագրում ելույթ են ունեցել 37 մարզիկ։

Աշխարհի չեմպիոն է դարձել ամերիկացի Նաթան Չենը։ Լավագույն եռյակում ընդգրկվել են Սոմա Ունոն և ռուսաստանցի Միխայիլ Կոլյադան։