«Ամեն ինչ զբոսաշրջիկների համար». Մատենադարանի դռները բաց կլինեն նաև հանգստյան օրերին

Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Հայաստանում զբոսաշրջիկների հոսքերի ընդլայնման միտումները, իսկ ձեռագիր մատյանների պահոցը Երևանի ամենահայտնի զբոսաշրջային գոհարներից է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Ապրիլ-հոկտեմբեր ամիսներին Մատենադարանի ցուցադրությունները բաց են լինելու նաև կիրակի օրերին։ Այդ մասին հայտնում է ինստիտուտի մամուլի ծառայությունը։

«Ապրիլ-հոկտեմբեր ամիսներին Մատենադարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունները (թանգարանային համալիր, 3-րդ հարկ) բաց են լինելու նաև կիրակի օրերին (ժամը 10:00-17:00)», — նշվում է հաղորդագրությունում»,- նշված է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Մատենադարանում հաշվի են առել Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկների հոսքերի ընդլայնման միտումները։