Ինչո՞ւ են Քարդաշյան vs «կախիչներ» մարտում հաղթում հայուհիները

Հայուհիների գեղեցկության վերաբերյալ իր կարծիքն է ներկայացնում Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։
Sputnik

Արդարությունը հաղթեց. այսօր արդեն գեղեցկության չափանիշ չեն դիտարկվում եվրոպացի թոփ մոդելները, որոնց ստիպված էին նմանվել հայ կանայք։ Սա ոգեշնչում է։

Իրենց ուզածին հասնելու համար ոմանք պետք է քաշ հավաքեն, իսկ մյուսները՝ այսինքն հայուհիները, ոչ մի բան անելու կարիք չունեն, նրանք ուղղակի պետք է պահպանեն իրենց քաշը։

Բայց չշփոթենք տաքը փափուկի հետ։ Պոդիումով քայլող մոդելները և սրճարանի աղջիկները նույնը չեն, ավելի հաճախ՝ շատ տարբեր են։ «Կովկասի գերուհի» պանդոկում չեք հանդիպի անհավանական նիհար աղջիկների, նրանք պոդիումում են և ոմանց մոտ հիացմունք են ծնում, ոմանց մոտ՝ ափսոսանք, որը երբեմն վերածվում է խղճահարության։

Ամուսնության և գերմանացի սկեսրայրի մասին. ինչու՞ հարյուր հազար հայուհի երբեք չեն ամուսնանա

Իսկապես հանուն ինչի՞ են աղջիկներն իրենց հասցնում «կախիչի» վիճակի, որի վրա իբր գեղեցիկ է նայվում կարդիգանը։ Առավել ևս, որ հագուստն ավելի վատ չի նայվում ուրիշ քաշային կարգի աղջկա վրա, պետք է միայն ճիշտ չափսն ընտրել։

Նորմալ քաշ ունեցող մարդիկ միլիոնավոր են, իսկ դիստրոֆիայի մասին մտածողները` շատ ավելի քիչ, այնպես որ լրիվ հասկանալի է, թե ինչու են մարդիկ ուզում իրենց նմաններին տեսնել պոդիումում։ Տարօրինակ է, որ նորաձևության օրենսդիրները միայն հիմա են հիշել այդ մասին։ Մի նրբություն կա, որը ստիպել է փոխել մոտեցումները։ Խոսքն այն մասին է, որ մոդելը շատ հաճախ վերածվում է հիվանդի։ Անորեքսիա։ Ի՞նչ է նշանակում։

Նշանակում է «սնունդ ընդունելու խանգարում, որը բնութագրվում է քաշի կանխամտածված նվազմամբ։ Ավելի հաճախ հանդիպում է աղջիկների մոտ։ Շատ մասնագետներ սա դիտարկում են որպես ինքնավնասման տեսակ։ Հիվանդի մոտ նկատվում է իր ֆիզիկական ձևի խեղաթյուրված ընկալում, առկա է քաշի ավելացման մասին անհանգստություն, նույնիսկ եթե դա չի համապատասխանում իրականությանը»։

Սա` ըստ բժշկության։ (Չմոռանանք՝ առողջությունն ամեն ինչ չէ, բայց առանց առողջության ամեն ինչ ոչինչ է)։ Հիմա ըստ կյանքի։ Անհավանական նիհարների պաշտամունքը մնում է անցյալում՝ ստիպելով հիշել 60-ականների հոլիվուդյան աստղ Օդրի Հեփբերնի չափազանց նիհարիկ կազմվածքը։

Instagram–ի ամենանորաձև և բարեկազմ հայուհիները. ինչն է նրանց միավորում

Փորձ անցկացնենք։ Հյուծված կանանց կողքին դնենք համաշխարհային ամենահայտնի «ապրանքանիշներից» մեկին՝ «ոճի կուռք» Քիմ Քարդաշյանին։ Ո՞ւմ կընտրեիք։ Նույնիսկ եթե դուք կովկասյան ազգության ներկայացուցիչ չեք, և նույնիսկ եթե դուք տղամարդ չեք, այլ կին։ Հենց այդ է․․․ Երևում է, որ մարմնի մարդացման գործընթացը սկսվել է։

Իսրայելցի հոգեֆիզիոլոգ Վադիմ Ռոտենբերգի խոհերից։

«Սննդից հրաժարվելու գլխավոր դրդապատճառն այն մարտահրավերի դեմ պայքարն է, որն աղջիկներին է նետում նրանց սեփական ախորժակը, և բոլոր նրանք, ովքեր ստիպում են նրանց նորմալ ուտել»։ Այդ առումով մեր աղջիկները լավ ախորժակի թշնամիները չեն։

«Նորմալ սնվելուն վերադառնալու վախը ոչ թե հսկողությունը կորցնելու, այլ մարտահրավերը կորցնելու վախ է, որը լիարժեք է դարձնում կյանքը ։ Սննդի յուրաքանչյուր չկերած կտոր հաղթանակ է, և դա արժեքավոր է, որովհետև լարված պայքարում է ձեռք բերվել»։ Եվ այստեղ հայ կանայք նախընտրում են պայքարել ոչ թե պիցցայի ավելորդ կտոր ուտելու գայթակղության դեմ, այլ համեղ ուտելու հնարավորության։

Ինչ էլ լինի, մարմինների և հոգիների մարդացման գործընթացը սկսվել է։ Ինչի՞ց է սկսվել։ Նայում ենք մոդելներին, հռչակում որպես իդեալ՝ երկար ոտքեր, մեխանիկական ջայլամի քայլվածք, ոչինչ չարտահայտող ապակյա աչքեր։ Համեմատում ենք մեր և շրջապատի հետ։ Ոչ մի նման բան։ Նորաձևության արդյունաբերությունը որսում է պոտենցիալ հաճախորդների աճող դժգոհությունը և ձգտում է նախապատվությունը տալ նորմալ մարդկային համամասնություններին։

— Եվ դա ճիշտ է։ Ճիշտ է` ես արդեն այդքան երիտասարդ չեմ, բայց դեռ ծեր էլ չեմ։ Այժմ նորաձև համարվում է ոչ թե մի քանի կիլոգրամներից զուրկ, նիհար մարմինը, այլ նորմալ մարդկային բարեմասնություններով ստեղծված մարմինը, — ասում է իմ զրուցակից հայուհին և պնդում, որ մեր կանայք, ինչ էլ որ լինի, միշտ ավելի գեղեցիկ են, քան երևում են։

Մի խոսքով՝ ժամանակակից աշխարհում հայուհիների քաշը և տեղը (և ոչ միայն նորաձևության աշխարհում) անհողդողդ են, ինչը չի կարող չուրախացնել։