Երրորդ հարկից ընկած փոքրիկ Մարիետայի կյանքը փրկելու համար պայքարում են Երևանում

2 տարեկան աղջնակին այս պահին հսկում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Ալավերդի քաղաքի բնակարաններից մեկի երրորդ հարկից ընկած 2 տարեկան Մարիետային փրկելու համար պայքարում են Երևանի բժիշկները։

Փոքրիկն այս պահին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին բուժհաստատությունից։ Բժիշկների խոսքով` նրա վիճակը շատ ծանր է։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 21-ին։ Մարիետային Ալավերդու բժշկական կենտրոն են տեղափոխել Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցի 2-րդ շենքի բակից։ Ավելի ուշ փոքրիկին տեղափոխել են Երևան։