Մի բան կանեն, էլի. Սերժ Սարգսյանի «պաշտոնափոխությունը» թեթև կնշեն

«Հայկական ժամանակ» օրաթերթը հետարքրվել է, թե նախագահի նստավայրում ինչպես են նշելու Սերժ Սարգսյանի պաշտոնից պաշտոն անցումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Ապրիլի 9-ից հետո տեղի կունենա Սերժ Սարգսյանի «իշխանափոխությունը»: Նա ՀՀ նախագահի պաշտոնից անցում կանի ՀՀ վարչապետի պաշտոնին: Բայց դրա հետ կապված ինչ-որ արարողություն կլինի, թե ոչ, կարծես թե դեռ որոշված չէ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»

«Նրա հրաժեշտի մասով հստակ որոշում չունենք, բայց ամեն դեպքում մի բան անելու ենք այդ օրը: Ամեն դեպքում թեթև մի միջոցառում կանենք՝ նախագահի նստավայրում»,-մեր թղթակից հետ զրույցում ասել է «ՀԺ»-ի ՀՀԿ-ական աղբյուրներից մեկը:

Ըստ թերթի` թե որն է այդպիսի, թեկուզ թեթև միջոցառման իմաստը, երբ Սերժ Սարգսյանը իր «պաշտոնափոխությունից» հետո նույնիսկ նստավայրը չի փոխելու, այնքան էլ չի հասկացվում: