ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Տեսանյութը, որում Լոնդոնից Ռուսաստան ժամանած միլիոնատեր Ռոդրիգո Ալվեսը, որը նման է Քեն տիկնիկին, Մոսկվայի ակումբներից մեկում շամպայն է խմում հայկական «Բարբի» Լիլի Մորտոյի հետ, հայտնվել է Youtube-ի էջում։
Տեսանյութում զույգը համբուրվում է։ Պլաստիկ վիրահատության քայլող գովազդ համարվող զույգը բավականին ներդաշնակ է։
Չնայած ռուսական առաջին հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «Мужское/Женское» հաղորդման ժամանակ «Քենն» («Բարբի» տիկնիկի ընկերը) իր որոշումը չբարձրաձայնեց, սակայն պարզ էր, որ Երևանից ժամանած գեղեցկուհին գերել էր նրան հանդիպման առաջին իսկ վայրկյանից։
«Դու շատ գեղեցիկ ես, այնքան պայծառ ես։ Հայաստանը շա՞տ է հեռու այստեղից», — դիմել էր աղջկան հիացած Ռոդրիգոն։
Լիլին, իր հերթին նշել էր, որ Instagram-ում Ալվեսի լուսանկարները տեսնելով` անմիջապես ցանկացել է ծանոթանալ նրա հետ և զույգ կազմել։ Ընդ որում` աղջիկն իսկապես շփոթեցրել էր Ռոդրիգոյին։
Ավելի ուշ երիտասարդն ուշքի էր եկել և Լիլիի հետ լուսանկարվել հենց հաղորդման տաղավարում։
Բրազիլիայում ծնված Ալվեսը 67 վիրահատություն է տարել կենդանի Քենին նմանվելու համար։ Այսօր նրան ճանաչում են ամբողջ աշխարհում. նա նկարահանվում է կինոնկարներում, մասնակցում հեռուստաշոուների, հարցազրույցներ տալիս։