Հենրիխ Մխիթարյանը գիտի` որտեղ կշարունակվի շոուն. լուսանկար

Հայ ֆուտբոլիստը հաջողություն է մաղթել Զլատան Իբրահիմովիչին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր նախկին ակումբակից Զլատան Իբրահիմովիչին հաջողություն է մաղթել։

«Շոուն պետք է շարունակվի Հոլիվուդում: Մեծ պատիվ էր ճանաչել քեզ, հանճար: Լավագույնն եմ մաղթում քեզ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը։

Նշենք, որ նախօրեին պաշտոնապես հայտարարվել է, որ 36-ամյա Իբրահիմովիչը տեղափոխվելու է MLS։ Սպասվում է, որ նա կմիանա «Լոս Անջելես Գելաքսիին»:

Մխիթարյանն ու շվեդ հարձակվողը միասին խաղացել են «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղից հայ ֆուտբոլիստը հեռացել էր այս ձմռանը։