Օրերն ավելի կտաքանան, բայց կուղեկցվեն քամով ու անձրևով. եղանակի տեսություն

Կարճատև անձրև կտեղա Հայաստանի արևմտյան շրջաններում ու մայրաքաղաքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Օդերևութաբանների ներկայացրած հերթական կանխատեսման համաձայն` մարտի 23-ի օրվա առաջին կեսին Հայաստանի արևմտյան շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ կլինի: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Այսօր առանձին վայրերում քամու ուժգնությունը կհասնի 20-25 մ/վ-ի։

«Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում մարտի 23-ին, օրվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 23-24-ը քամու ուժգնությունը կհասնի 18-23 մ/վ-ի։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 22-24, գիշերային ժամերին` 13-15 աստիճան տաքություն։