Երկու տարեկան Մարիետան ընկել է շենքի երրորդ հարկից, նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Երեխան ընկել է բնակարանի բաց պատուհանից և ծանր վնասվածքներ ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Լոռու մարզում դժբախտ դեպք է գրանցվել։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, մարտի 21-ին ժամը 19:20-ի սահմաններում «գանգի ոսկրերի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Ալավերդու բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա:

Դժբախտ դեպք. Լոռիում վթարված ավտոմեքենա են գտել, դրսում՝ վարորդի սառած դին

Ոստիկանները պարզել են, որ երեխան` 2-ամյա Մարիետան, հիվանդանոց է տեղափոխվել Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցի 2-րդ շենքի բակից։

Նա ընկել է 3-րդ հարկի բաց պատուհանից:

Երեխան այս պահին էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։