Երևանում երիտասարդ վարորդը վրաերթի է ենթարկել 2 ուսանողի

Տուժածները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, սովորում են Երևանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Երեկ՝ մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Սարի Թաղի բնակիչներից մեկը՝ 20 տարեկան Արտավազդ Առաքելյանը, Դավիթ Բեկի փողոցում՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց, Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 22-ամյա Դավիթ Պողոսյանին և 21-ամյա Էդուարդ Մանուկյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը տուժածներին օգնել է տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ տուժածները սովորում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։