Դիլիջան ազգային պարկում կրկին հրդեհ է բռնկվել, կրակը սպառնում է կլանել պարկի տարածքը

Բնապահպաններն ու դիլիջանցիները փորձում են մարել հրդեհը, նրանց օգնության է հասել ԱԻՆ-ը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Երկու-երեք ժամ առաջ Դիլիջան ազգային պարկի երկրորդ պահաբաժնի Կարմիր քար կոչվող տեղամասում հրդեհ է բռնկվել: Այդ մասին իր ֆեյսբուքայն էջում ահազանգել է բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը՝ միաժամանակ նշելով, որ ԱԻՆ-ը տեղեկացված է։

Տեղամասը դժվարանցանելի է: Իր հերթին քամին ևս խոչընդոտում է մարման աշխատանքների կազմակերպմանը:

Facebook սոցցանցում հրապարակված հրդեհի տեսագրության տակ գրառումից պարզ է դառնում, որ Դիլիջան Ազգային Պարկի Ստրելբիշե կոչվող հատվածի վերևի մասն է այրվում, և կրակը աստիճանաբար մոտենում է անտառին: Արդեն հատուկենտ ծառեր են տուժել:

Բնապահպաններն ու դիլիջանցիները փորձում են մարել հրդեհը, նրանց օգնության է հասել ԱԻՆ-ը: