ՌԱԴԻՈ

Հարությունյան. « ԱԺ-ում աշխատանքն ավելի արդյունավետ է, չեն խոչընդոտում լրագրողները»

Երևանի ավագանու նիստերն այսուհետ կանցնեն առանց լրագրողների մասնակցության։ ԱԺ-ն այսօր հաստատեց կառավարության այս առաջարկը։ Նոր կարգավորումները ներկայացնում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
Sputnik

Դավիթ Հարությունյան
«Նոր օրենքով Երևանի ավագանու նիստների լուսաբանումը կիրականացվի այն նույն կանոններով, ինչ ԱԺ-ինը: ԱԺ-ում աշխատանքը, կարծում ենք, ավելի արդյունավետ է, և դա կապված է նրա հետ, որ դահլիճում աշխատանքին չեն խոչընդոտում լրագրողները»,- ասաց նախարարը։

Նա նաև հավելեց, որ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում ուղիղ հեռարձակումները լրագրողներին հնարավորություն են տալիս ոչ միայն հետևել, այլև ձայնագրել նիստի ընթացքը, ինչն իրենց շատ ավելի լայն հնարավորություն է տալիս պատշաճ կատարելու իրենց աշխատանքը։