«Չեխական ավիաուղիները» վերականգնում են Պրահա–Երևան չվերթները

Պրահայից Երևան թռիչքներն իրականացվելու են շաբաթը երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ, չորեքշաբթի և շաբաթ` հակառակ ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, մարտի 23 — Sputnik. «Չեխական ավիաուղիներ» ավիաընկերությունը վերականգնում է Պրահա–Երևան և հակառակ ուղղությամբ կանոնավոր չվերթերը։

Sputnik Արմենիային այս մասին տեղեկացրել են Երևանում «Չեխական ավիաուղիների» ներկայացուցչությունից` ի դեմս Viza-Concord ընկերության։

Չվերթներն իրականացվելու են այս տարվա հունիսի 8–ից։ Պրահայից Երևան թռիչքներն իրականացվելու են շաբաթը երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ, չորեքշաբթի և շաբաթ` հակառակ ուղղությամբ։

«Չեխական ավիաուղիները» Հայաստանից հեռացել էին 2014 թվականին` ավիաընկերության սեփականատերերի փոփոխության պատճառով։ Նոր սեփականատերերը ընկերության զարգացման նոր ուղիներ էին նախատեսել։