Եվրոպացիները չցանկացան Արամ Խաչատրյանի մասին ֆիլմի համար գումար տրամադրել

Հայաստանում առաջին անգամ կայացավ համատեղ կինոարտադրության և կինեմատոգրաֆիկ ու աուդիովիզուալ աշխատանքների վարձույթի եվրոպական հիմնադրամի տնօրենների խորհրդի նիստը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Հայաստանը մեծ հաջողությունների է հասել «Եվրոիմաժ» համատեղ կինոարտադրության և կինեմատոգրաֆիկ ու աուդիովիզուալ աշխատանքների վարձույթի եվրոպական հիմնադրամին անդամակցության շնորհիվ։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։

«Եվրոիմաժի» 150-րդ նիստն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում։ Միջոցառման շրջանակում ներկայացվել են 54 նախագիծ աշխարհի 38 երկրից։ Նիստի արդյունքում ֆինանսավորում են ստանալու նախագծերից 20-ը (2 անիմացիոն ֆիլմ, 1 վավերագրական, 17 գեղարվեստական)։ Հայաստանը հիմնադրամի անդամ է 2016 թվականից ։

«Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմն ու Յուրի Բիկովի «Ֆաբրիկան», որոնք հայ-ռուսական նախագծեր են, «Եվրոիմաժի» ֆինանսավորում են ստացել», — ասաց Միրզախանյանը։

Шушаник Мирзаханян

Նրա խոսքով` «Եվրոիմաժը» 250 հազար եվրո է տրամադրել «Սպիտակ» ֆիլմի նկարահանման համար։ Ֆիլմը նվիրված է Հայաստանի ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցին։ «Ֆաբրիկա» ֆիլմը 200 հազար եվրո է ստացել։

հայկական կողմը ներկայացրել է նաև Յուսուփ Ռազիկովի «Սուսերով պարը», որը պատմում է հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին, բայց հայ-ռուսական այս նախագծին գումար չեն տրամադրել։

«Ֆիլմը պատմում է, թե ինչպես 1942 թվականին կոմպոզիտորը գրեց իր գլուխգործոցը` «Գայանե» բալետը», — ասուլիսի ժամանակ ասաց «Եվրոիմաժում» Հայաստանի ներկայացուցիչ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը։

Նրա խոսքով` այն, որ «Եվրոիմաժը» հրաժարվել է ֆիլմին գումար տրամադրել, չի նշանակում, որ այն չի նկարահանվելու։

Сусанна Арутюнян

Նշենք, որ «Եվրոիմաժի» կազմում 38 անդամ երկիր կա, ամենամյա բյուջեն 25 միլիոն եվրո է կազմում։ Հիմնադրամը գումար է տրամադրում բացառապես համատեղ նախագծերին (երկու կամ երեք երկրների մասնակցությամբ), հոգում է ծախսերի մինչև 20%-ը։

Հիմնադրամի անդամ երկրների ներկայացուցիչները հավաքվում են տարեկան չորս անգամ, ամեն անգամ տարբեր երկրներում։ Հաջորդ նիստը կկայանա հունիսին Մոնրեալում։