ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Ամերիկահայ հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում մոր հետ լուսանկար է հրապարակել։
34-ամյա «նորարարական առաջնորդը», ինչպես նրան անվանում են արևմտյան ԶԼՄ-ները, հուզիչ գրառում է արել լուսանկարի տակ։
«Հիշողություններ Ռիջվուդից, մորս հետ կյանքը Քվիսնում։ Սիրում եմ այդ 80-ականները», — գրել է գործարարը։
Ալեքսիսն իր էջի բաժանորդներին խորհուրդ է տվել կարդալ մոր` 10 տարի առաջ մահացած Անկե Օհանյանի մասին հեղինակային հոդվածը։ Ալեքսիսը որոշել է հարազատի մահվան մասին պատմել` հոդված գրելով իր նոր Initialized Capital նախագծի կայքի համար։
«Միայն վերջերս քաջություն գտա պատմելու այն մասին, թե ինչպես է ինձ վրա ազդել մորս մահը։ Նա երեք տարի պայքարեց ուղեղի քաղցկեղի դեմ», — գրել է Օհանյանը։
Մոր երկարատև հիվանդությունից հետո Ալեքսիսը հասկացել է, որ կյանքը մեկն է և չի կարելի վատնել այն։