«Սկրիպալի գործը» չի ազդի Հայաստան–ԵՄ հարաբերությունների վրա. ԱԳՆ

Դա չի կարող անդրադառնալ Եվրամիության հետ հարաբերությունների վրա, կարծում է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. «Սկրիպալի գործը» չի ազդի Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների վրա։ Այս մասին կառավարության նիստից հետո հայտնեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների սրացումը կազդի Արևմուտքի և Հայաստանի հարաբերությունների վրա։

Սկրիպալի պատճառով արտաքսվող դիվանագետները լքեցին Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը

«Ոչ, նման բան տեղի չի ունենա», — ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին բրիտանական խորհրդարանում ելույթ ունենալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին մեղադրել էր հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ առնչություն ունենալու համար։ Պաշտոնական ապացույցներ չէին ներկայացվել։

Բրիտանիայի արտգործնախարարությունը արտաքսել է 23 ռուս դիվանագետի, ինչպես նաև հետ է կանչել ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի լոնդոնյան այցի հրավերը։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հինգշաբթի հայտնել է, որ պատրաստվում է ի պատասխան այդ միջոցների արտաքսել 23 բրիտանացի դիվանագետի, նաև հայտնել է Բրիտանական խորհրդի գործունեության դադարի մասին։