ՌԱԴԻՈ

Դանիելյան. «Չպիտի ամեն անգամ ձեռքներս մեկնենք Սևանին»

Ինչպե՞ս լուծել ոռոգման խնդիրներն ու չդատարկել Սևանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում թեմային է անդրադարձել բնապահպան Կարինե Դանիելյանը։
Sputnik
Կարինե Դանիելյան

Կառավարությունում այսօր հայտարարվեց, որ ոռոգման սեզոնին ընդառաջ Հայաստանում ջրի պակաս կզգացվի։ Բնապահպան Կարինե Դանիելյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում չի բացառել, որ սակավաջրության պատճառով կարող են Սևանից ջուր վերցնելու որոշում կայացնել։

«Ես կարծում եմ, որ այն կորուստները, որ մենք ունենք ոռոգման ջրի համակարգում, պետք է կանխենք, ոչ թե ամեն անգամ ձեռքներս մեկնենք Սևանին»,- ասում է բնապահպանը` հավելելով, որ որոշ գնահատականներով` համակարգի կորուստները 60-80% են կազմում։

Նրա գնահատմամբ` դա գրեթե հավասար է ջրի այն ծավալին, որ ամեն ամառ ոռոգման նպատակով բաց է թողնվում Սևանա լճից։