Ռուբեն Վարդանյանը ներդրում է արել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայում

NtechLab–ը դեմքերի նույնականացման տեխնոլոգիա է, 1 մլրդ անձանց բազայում որոնումն ավարտում է մոտ կես վայրկյանի ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը NtechLab ռուսական ընկերության համասեփականատեր է դարձել։ Այս մասին գրում է «Վեդոմոստին»։

«Հայրիկ, պարտքեր չթողնես, խնդրում եմ». Ռուբեն Վարդանյանը խոսել է հայերի մասին

Աղբյուրի համաձայն` Վարդանյանի New Dimension Fund Variable Capital Investment հիմնադրամը գնել է NtechLab-ի բաժնետոմսերի 25%-ը։ Բաժնետոմսերի ևս 12,5%-ը գնել է «Ռոստեխի» դուստր ձեռնարկություն «ՌՏ. բիզնեսի զարգացումը»։

NtechLab- տնօրենների խորհուրդը ղեկավարելու է «Ռոստեխի» հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Վասիլի Բրովկոն։ Այս տեղեկությունը հաստատել են «Ռոստեխի» և NtechLab-ի ներկայացուցիչները։

NtechLab-ը դեմքերի ճանաչման տեխնոլոգիա է։ Համակարգը որոնում է կատարում մլրդ անձանց բազայում մոտ կես վայրկյանի ընթացքում` որոշելով մարդու ինքնությունը տեսանյութերի հոսքում, հետևելով նրանց տեղաշարժի երթուղին և պարզելով իրական գտնվելու վայրը։ Ընկերության նախագծերը ներդրված են աշխարհի տարբեր երկրներում գտնվող ընկերություններում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և Չինաստանում: