ՌԱԴԻՈ

Ապրեսյան. «Նախորդ տարի զբոսաշրջիկների այցելությունները զգալի ավելացել են»

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը, խոսելով այս տարվա ձմռանը զբոսաշրջիկների այցի դինամիկայի մասին, ասաց, որ չնայած տաք ձմռանը, Հայաստանը որոշ երկրների քաղաքացիների համար հետաքրքիր է եղել դահուկասպորտով զբաղվելու հնարավորությամբ։
Sputnik

Մեխակ Ապրեսյան
«Դահուկորդների համար պայմաններ եղել են, չնայած տաք ձմռանը։ Օրինակ` Աշոցքում ձյուն է եղել, իսկ այնտեղ պայմաններ են ստեղծվել ոչ թե լեռնադահուկային, այլ դահուկային սպորտով զբաղվելու համար։ Լեռնադահուկորդները նաև Ծաղկաձորում են եղել և վայելել են լեռների ձյունը։ Ամեն դեպքում լեռներում ձյուն կար, և դահուկորդները չէին դժգոհում»,- ասաց պաշտոնյան։

Ըստ նրա` 2017թվականին զբոսաշրջիկների այցի զգալի աճ է գրանցվել Հայաստանում։ 2016 թվականի համեմատ այցելությունների թիվն աճել է 18,7 տոկոսով։ Այս տարվա առաջին եռամսյակային վիճակագրական տվյալները դեռ չեն ամփոփվել, և առայժմ հնարավոր չէ խոսել այդ ժամանակաշրջանում զբոսաշրջիկների այցերի ծավալի մասին։