Հայկազ Բաղմանյանը նշանակվեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ

ՀՀ նախագահը Բաղմանյանին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ։ Այս մասին նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

«Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով»,- նշված է հրամանագրում։

ՀՀ նախագահը հրամանագիրը ստորագրել է այսօր` մարտի 22-ին։