Մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու ունակ գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, չկա

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ վարչապետի ընտրության հարցում Հանրապետական կուսակցությունը կառաջնորդվի` հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները և իրողությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀԿ Գործադիր մարմինն այսօր՝ մարտի 22-ին, նիստ է գումարել և քննարկել ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է լրագրողների հարցերին` տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ ապագա վարչապետի թեկնածուի հարց ինստիտուցիոնալ մակարդակում չի քննարկել:

Շարմազանով. «Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու հավակնություն չունի»

«Այսինքն, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում, խորհրդում այդ հարցը չի քննարկել, իսկ առանձին-առանձին քննարկումներ եղել են, և թե ես, թե իմ գործընկերները մեր կարծիքները հայտնել ենք»,- ասել է Շարմազանովը:

Նա նաև հավելել է, որ իրենք պետք է որոշում կայացնեն՝ հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները և իրողությունները:

«ՀՀԿ-ն վերջնական արդյունքում կկայացնի որոշում, որը բացառապես կսպասարկի Հայաստանի Հանրապետության պետական շահը»,- հավելել է նա:

Հաշվի առնելով Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները` Շարմազանովը նշել է որ Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորությունների շրջանակներում ավելի իմաստուն, մարտահրավերներին ավելի արդյունավետ դիմակայելու ունակ գործիչ, քան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է, չկա: