Հայաստանի նոր նախագահից «կխլեն» նաև ինքնաթիռը

Նախագահի իրական իշխանությունն անցնում է վարչապետին, իսկ ո՞ւմ է տեղափոխելու նախագահին սպասարկող Տու–134 ինքնաթիռը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Հայսատանի ապագա նախագահը կզրկվի նախագահին սպասարկող ինքնաթիռից։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Որոշման համաձայն` «ՀՀ նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից հանված ՏՈՒ 134 օդանավը փոխանցվեց «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։

Նշենք, որ ըստ նոր սահմանադրության` նախագահի իրական իշխանությունն անցնում է վարչապետին։ Առայժմ հայտնի չէ` նա կօգտվի հին ինքնաթիռից (1977 թվականի արտադրության), թե կգերադասի նորը գնել։

Թե ինչ արտոնություններ կունենա ՀՀ վարչապետը, կարող եք մանրամասն կարդալ այստեղ։