Հայաստանի իշխանությունն ուզում է Սեյշելյան կղզիների օֆշորների «պոչը բռնել»

Հայաստանը ցանկանում է կրկնակի հարկման դեմ համաձայնագիր ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Հայաստանն ու Իսրայելը երկու երկրների ձեռնարկությունների նկատմամբ կրկնակի հարկում չեն կիրառելու։ Այդ մասին համաձայնագիրը վավերացվել է կառավարության այսօրվա նիստում։

Դեսպան Յերուշալմի․ իսրայելցի գործարարները նախատեսում են ներդրումներ կատարել Հայաստանում

Այդպիսով, եթե հայկական ձեռնարկությունը գործում է Իսրայելում (կամ հակառակը), ապա նույն հարկը նա մեկ անգամ է վճարելու։

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ Հայաստանը նման համաձայնագրեր ունի արդեն 46 երկրի հետ։

Համաձայնագրեր են ստորագրվել (սակայն դեռ չեն վավերացվել) Իսրայելի և Դանիայի հետ։ Առաջիկայում կավարտվեն բանակցությունները ևս երեք երկրի հետ` Ղրղըզստան, Ուզբեկստան և Սեյշելյան կղզիներ` հայտնի օֆշորային գոտին։