Երևանում տատը 11-ամսական թոռանը լողացնելուց հետո հոսանքահարվել և մահացել է

Բժիշկները պայքարում են երեխայի կյանքը փրկելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաներն ու քննիչերը նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Ֆ. Ղ.-ի դին, իսկ նրա 11-ամսական տղա թոռանը՝ Ա. Պ.-ին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Մուրացանի մանկական հիվանդանոց:

Կայքի տեղեկություններով՝ տատիկը թոռանը լողացնելիս է եղել, հետո փորձել է էլեկտրական սրբիչով երեխային փաթաթել, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել:

Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: