Նեղ արեք, տեղ արեք. ռուսաստանցին մեկ սենյակում 20 հազար մարդու է գրանցել

Եկատերինբուրգի բնակիչը խոստովանել է, որ 10 տարվա ընթացքում իր բնակարանում 20 հազար օտարերկրացու է գրանցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Եկատերինբուրգի բնակիչը խոստովանել է, որ 10 տարվա ընթացքում իրեն պատկանող բնակելի տարածքում մոտ 20 հազար օտարերկրացու է գրանցել։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Սվերդլովի մարզի դատախազությունը։

Ստավրոպոլցիներին «կսովորեցնեն» հայկական ավանդույթներով ամուսնանալ

Ավելի վաղ համացանցում պատմություն էր տարածվել այն մասին, որ Եկատերինբուրգի բնակիչն իր բնակարանում 6,8 հազար մարդ է գրանցել։ Ընդ որում, գրեթե բոլորը գրանցվել էին առաջին 57 մարդկանց ապօրինի գրանցելու վերաբերյալ քրեական գործ հարուցելուց հետո։ ՌԴ Քննչական կոմիտեի Քննչական տարածքային վարչությունը ստուգել է այդ տեղեկությունը։

«Քրեական գործի հետ առնչություն ունեցող տղամարդը հարցաքննվել է Եկատերինբուրգի դատախազությունում։ Նա ասել է, որ 10 տարվա ընթացքում մոտ 20 հազար օտարերկրացու է գրանցել։ Նշել է, որ օտարերկրյա քաղաքացիներին իրավաբանական ծառայություններ տրամադրելու դիմաց համապատասխան պարգև է ստացել», — նշում է դատախազությունը։

Դատախազությունը պարզել է, որ տվյալ բնակարանի միայն 16 քմ-ն է պատկանում քաղաքացուն։ Ավելի վաղ նրան հարցաքննել էին որպես կասկածյալ, բայց մեղադրանք չէին առաջադրել։

Մարզային դատախազի ավագ օգնական Մարինա Կանատովան ՌԻԱ Նովոստիին պատմել է, որ տղամարդը օտարերկրացիներին գրանցել է գտնվելու, ոչ թե բնակության վայրով, այսինքն գրանցումը ժամանակավոր է եղել։