Բանկի կառավարչի եղբայրը կախվել է անասնագոմի առաստաղից. արտառոց դեպք Լոռիում

Քննիչները պարզում են Հաղպատ գյուղում կախված տղամարդու մահվան հանգամանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Հաղպատ գյուղ, որտեղ տներից մեկի անասնագոմում հայտնաբերել են տղամարդու կախված դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տան անասնագոմի առաստաղից պարանով կախվածը Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասում հաշվառված, բայց Հաղպատի նշված տանը բնակվող, 54-ամյա Ավետիս Արսենյանն է։

Քննիչները նյութեր են նախապատրաստում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Կայքի տեղեկություններով՝ Արսենյանը Հայաստանում գործող բանկերից մեկի Ալավերդու մասնաճյուղի կառավարչի եղբայրն էր։