ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Մարտի 22-ին, ժամը 19:24-ին Փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջից. անհրաժեշտ է օգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։