ՌԱԴԻՈ

Հարությունյան. «Ջրամբարներ կառուցելու հարցում գլոբալ խնդիրը ֆինանսական է»

ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է ոռոգման խնդիրների, Սևանից ջրառի կարևորության մասին։
Sputnik
Արսեն Հարությունյան

«Ես ասել եմ, նորից կրկնում եմ ` եթե բնապահպանները կարող են մեզ առաջարկել մի տարբերակ, որով մենք առանց Սևանից ջրի բացթողնման կարող ենք այդ տարածքներն ապահովել ջրով, պատրաստ ենք քննարկել, հաշվի առնել։ Մենք այլ տարբերակ չունենք։ Նախորդ տարի 100 միլիոն ջրի հավելյալ բացթողմամբ այդ տարածքներում ջրի խնդիր չունեցանք»,–ասում է Հարությունյանը։

Պատասխանատուն նշում է, որ ջրամբարների հարցում գլոբալ խնդիրը ֆինանսական է, որովհետև ջրամբար կառուցելն ինքն իրենով թանկ է։

«Հիմա Ջրային կոմիտեն առաջարկել է փոքր ջրամբարների ծրագիր։ Ներկայումս 11 փոքր ջրամբար ենք ծրագրում, որոնցից 4–ի համար արդեն ներդրողներ կան»,–ասում է Արսեն Հարությունյանը։